Վրացական բանկերում ավանդներ ունի 60 հազար ռուսաստանցի

2022 թվականի փետրվարի 24-ից հետո 45 հազար 349 Ռուսաստանի քաղաքացիներ հաշիվներ են բացել վրացական բանկերում, «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ տեղեկանում ենք Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) վիճակագրությունից:

Վրացական բանկերում ռուսաստանցի հաճախորդների ամենամեծ հերթերը գոյացել են ապրիլին։ Այդ ամսին ավելի քան 10 հազար ռուսաստանցիներ հաշիվներ բացեցին. իսկ հուլիսին Ռուսաստանի ևս 7 000 քաղաքացիներ բանկային հաշիվներ են բացել։

Ըստ ամիսների՝ բանկային հաշիվների բացման վիճակագրությունը հետևյալն է.

  • փետրվարի 24-ից մարտի 24-ը՝ 7 875,
  • մարտի 24-ից ապրիլ՝ 10 հազար 078,
  • մայիս՝ 6 647,
  • հունիս՝ 7 374,
  • հուլիս՝ 6 985,
  • օգոստոս՝ 6 390:

Տվյալների համաձայն, 2022 թվականի օգոստոսի դրությամբ, Ռուսաստանի քաղաքացիների ավանդները Վրաստանի առևտրային բանկերում կազմում են 1,88 միլիարդ լարի։

Ընդհանուր առմամբ, վրացական բանկերում ավանդներ ունի 60 հազար ռուսաստանցի։