«Վրացական երազանքը» հուլիսի 20-ին կհայտարարի մեծամասնական պատգամավորության թեկնածուների անունները

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը մեծամասնական պատգամավորների թեկնածուների անունները կհայտարարի երկուշաբթի՝ հուլիսի 20-ին:

Ինչպես հայտնում են կուսակցությունից՝ «Վրացական երազանքը» երկուշաբթի օրվանից սկսում է նախընտրական քարոզարշավը:

Հիշեցնենք՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից: