Վրացական ժողովրդավարության սև օրն է այսօր. ԱՄՆ դեսպանատուն

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել` ընդգծելով, որ այսօր սև օր է վրացական ժողովրդավարության համար:

Հայտարարության մեջ դեսպանատունը նշել է, որ Վրաստանի խորհրդարանում Կրեմլից ոգեշնչված օրենքների քննարկման շարունակությունն անհամատեղելի է Եվրոպային Վրաստանի ինտեգրման և երկրի ժողովրդավարական զարգացման հստակ ցանկության հետ։

«Այս օրենքների ընդունումը կվնասի ռազմավարական գործընկերների հետ Վրաստանի հարաբերություններին և կխաթարի այն կարևոր աշխատանքը, որը վրացական բազմաթիվ կազմակերպություններ իրականացնում են իրենց համաքաղաքացիներին օգնելու համար։ Այս գործընթացը և օրինագծերն իրական հարցադրումներ են առաջացնում իշխող կուսակցության՝ եվրատլանտյան ինտեգրմանը նվիրվածության վերաբերյալ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Բողոքի ակցիան վերսկսվել է, խորհրդարանը քննարկում է «գործակալների» օրինագծերը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ