Վրաստան դրամական փոխանցումներով ՌԴ-ն կրկին առաջին տեղում է

Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) հրապարակած վիճակագրության համաձայն, մարտին Վրաստան է փոխանցվել 438 մլն դոլարի տրանսֆերտ, ինչը 127 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

ԱԲ-ի փոխանցմամբ՝ տրանսֆերտների ծավալով առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունը, այդ երկրից փոխանցվել է 224 մլն դոլար, ինչը 728 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Երկրորդ տեղում Իտալիան է՝ 43 մլն դոլար, ինչը տարեկան 20 տոկոս աճ է, երրորդը՝ ԱՄՆ-ը՝ 36 մլն դոլար, փոխանցումների այս ծավալը տարեկան ավելացել է 40 տոկոսով։

Ըստ մյուս երկրների՝ տրանսֆերտների վիճակագրությունը բաշխված է հետևյալ կերպ.

  • Հունաստան՝ 20 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 3 տոկոսով,
  • Իսրայել՝ 19 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 10 տոկոսով,
  • Գերմանիա՝ 18 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 55 տոկոսով,
  • Ղազախստան՝ 17 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 131 տոկոսով,
  • Թուրքիա՝ 10 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 22 տոկոսով,
  • Ղրղզստան՝ 6 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 165 տոկոսով,
  • Իսպանիա՝ 4,9 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 5 տոկոսով,
  • Ֆրանսիա՝ 4,3 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 15 տոկոսով,
  • Ադրբեջան՝ 4,2 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ նվազումը՝ 12 տոկոս,
  • Միացյալ Թագավորություն՝ 3,8 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 30 տոկոսով,
  • Իռլանդիա՝ 3,3 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 91 տոկոսով,
  • Լեհաստան՝ 2,4 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ նվազումը՝ 18 տոկոսով,
  • Տաջիկստան՝ 1,9 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճել է 189 տոկոսով,
  • Կանադա՝ 1,8 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 6 տոկոսով,
  • Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 1,7 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 30 տոկոսով,
  • Իրաք՝ 1,6 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 191 տոկոսով,
  • Կիպրոս՝ 1,5 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 14 տոկոսով:

2023 թվականի մարտին Վրաստանից արտերկիր է ուղարկվել 30,4 մլն դոլար (78,6 մլն լարի), ինչը 26,7 տոկոսով ավելի է 2022 թվականի մարտի համանման ցուցանիշից (24,0 մլն դոլար)։