Երեկվա օրը համառոտ. ապրիլի 18

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար և «Ֆորմուլա» հեռուստաընկերության սեփականատեր Դավիթ Կեզերաշվիլին հայտարարել է, որ հրաժարվում է հեռուստաընկերության վերահսկողական փաթեթից և բաժնեմասի կեսը կփոխանցի կոլեկտիվին։

Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարիի որոշմամբ՝ փոփոխություն է կատարվել Վրաստանի «Հանրակրթության մասին» օրենքում, ըստ որի՝ 2023-2024 ուսումնական տարում այն ​​երեխաները, ովքեր մինչև նոյեմբեր 1-ը կդառնան 6 տարեկան, կկարողանան առաջին դասարան հաճախել:

Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին խոսել է անվտանգ դպրոցի կարևորության մասին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում ասել է, որ ակտիվորեն աշխատում են գների կարգավորման և իջեցման ուղղությամբ:

Վրաստանի ընդդիմադիր «Դրոա» («Ժամանակն է») կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան  նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրում է «եվրոպական ճանապարհը սաբոտաժի ենթարկելու» մեջ։

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին ասել է, որ ընդդիմադիր բոլոր ուժերը հաստատել են այսօրվա լիագումար նիստին իրենց մասնակցությունը:

Վրաստանի ներքին ջրային տրանսպորտի ոլորտը կանոնակարգելու համար կստեղծվի օրենսդրական դաշտ։

Ապրիլի 24-ից կմեկնարկի Թբիլիսիի փողոցների համակարգված լվացումը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Վրաստանում արդեն մի քանի ամիս է դադարեցվել է մեղրի արտահանումը։ «Մեղր արտադրողների ասոցիացիան» հայտնում է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Թուրքիայում Վրաստանի դեսպանությունը կապի մեջ է Սուդանում գտնվող Վրաստանի քաղաքացիների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետ։

Վրաստանի Ազգային բանկի հրապարակած վիճակագրության համաձայն, մարտին Վրաստան է փոխանցվել 438 մլն դոլարի տրանսֆերտ, ինչը 127 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։