Միջադեպ Կայարանային հրապարակում. առեւտրականները փողոցային առեւտրի թույլտվություն են պահանջում

Թբիլիսիի Կայարանային հրապարակում երեկ՝ ապրիլի 3-ին առեւտրականները փողոցային առեւտրի թույլտվության պահանջով բողոքի ակցիա են անցկացրել։ Այդ ընթացքում ժամանել են քաղաքապետարանի վերահսկողական ծառայության աշխատակիցները՝ եւս մեկ անգամ հորդորելով առեւտրականներին հեռանալ տարածքից։ Առեւտրականները, սակայն նշել են, որ չնայած տուգանքներին, չեն դադարելու իրենց գործունեությունը:

Փողոցային առեւտրով զբաղվող քաղաքացիները խնդրել են այլ տարածք հատկացնել առեւտուր իրականացնելու համար, նշելով, որ մինչ այդ շարունակելու են իրենց գործունեությունը: Բողոքի ակցիայի մասնակիցները հավելել են նաեւ, որ եթե քաղաքապետարանը նրանց տուգանի, ապա կսկսեն մշտական հանրահավաքներ:

Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է խստացնել փողոցային առեւտրի վերաբերյալ կանոնակարգերը: Օրինագծում, որն արդեն ուղարկվել է խորհրդարան, ապրանքի բռնագրավմանը զուգահեռ նախատեսվում է տուգանքի չափը ավելացնել 150 տոկոսով:

Թողնել պատասխան