Վրաստան-Հայաստան գործարարական համաժողով Թբիլիսիում

Ապրիլի 7-ին Թբիլիսիում տեղի կունենա Վրաստան-Հայաստան գործարարական (բիզնես) համաժողովը։

Հայաստանի տարբեր ոլորտներից ավելի քան 100 առաջատար և խոշոր ընկերություններ կմասնակցեն համաժողովին` վրացի ձեռներեցների հետ գործարար կապեր հաստատելու նպատակով, մի շարք ոլորտներում.

• մանրածախ բիզնես,
• գյուղատնտեսություն,
• գինու և պարենային ապրանքների արտադրություն,
• շինարարություն,
• լոգիստիկա,
• տեղեկատվական տեխնոլոգիաներ,
• զբոսաշրջություն և այլն:

Հանդիպումների շրջանակում վրացական ընկերությունները հնարավորություն կունենան գործարար կապեր հաստատելու հայկական ընկերությունների հետ և քննարկելու ապագա համագործակցության և հնարավոր գործընկերության հեռանկարները։