«Վրաստան» թերթի այս համարում

«Ալիք Մեդիան»  «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ:

Հուլիսի 10-ի համարում՝

Իրակլի Կարսելղաձե. Սադախլո-Բագրատաշեն կամուրջի կառուցումը հայ-վրացական բարեկամության ևս մեկ օրինակ»

Վրաստանի տարածքային զարգացման ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամուրջի կառուցումը համարում է վրաց-հայկական բարեկամության եւս մեկ վկայություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարարը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում:- Մենք լավ ավանդույթներ ունենք, կառուցում ենք կամուրջները միասին, եւ այդ կամուրջները անվանում ենք բարեկամության կամուրջներ։ Հիմա այս շուրջ 200 մետր երկարությամբ կամուրջը անվանել ենք «Բարեկամության կամուրջ», որը բացվելու է հաջորդ տարի: Սա ենթակառուցվածքների առումով լավագույն ծրագիրն է, որը փաստում է, թե որքան բարեկամական են հայ եւ վրացի ժողովուրդները,- ասաց Կարսելաձեն: Նա նկատեց, որ սա առաջին համատեղ ծրագիրն է, սակայն հավելեց, որ հիմք կա՝ քննարկելու համատեղ նոր ծրագրեր: Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը վրացի գործընկերոջը ներկայացրեց այն լայնածավալ ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում ենթակառուցվածքների ոլորտում: Կարսելաձեն իր հերթին եւս ներկայացրեց Վրաստանում իրականացվող լայնածավալ ծրագրերը: Կարսելաձեն կարեւորեց այս փորձը՝ համատեղ ծրագրերի իրականացման համար։ Սուրեն Պապիկյանն իր հերթին ընդգծեց, որ կամուրջի կառուցման հարցը քննարկվել է դեռեւս 2012 թվականից, 2017 թվականին ստորագրվել է վարկային համաձայնագիրը:

Մրցութային համաժողովն ավարտեց հարցազրույցները

Ինչպես արդեն հաղորդել ենք, հուլիսի 1-ին Վրաստանի նախագահի հրամանագրով ստեղծվեց ԿԸՀ նախագահի եւ հանձնաժողովի անդամության թեկնածուների բաց մրցույթ անցկացնելու եւ մրցույթային հանձնաժողով նախագահ՝ Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի գործադիր տնօրեն Գիորգի Կլդիաշվիլին: Հանձնաժողովի կազմում ընտրվել է նաեւ «Բազմազգ Վրաստանի» համաքաղաքացիական միության վարչության նախագահ Առնոլդ Ստեփանյանը:

Մրցութային հանձնաժողովը նախագահի վարչությունում երկու օր շարունակ լսեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թափուր տեղի յոթ դիմորդներին, որոնցից ընտրվելու էին միայն երկուսը, եւ հանձնաժողովի անդամության 15 թեկնածուներին: Ուղիղ հեռարձակմամբ, հարցազրույցը ընթանում էր Վրաստանի Առաջին ալիքի 1tv.ge կայք-էջի միջոցով: 11 հոգուց բաղկացած հանձնաժողովը թեկնածուներին ներկայացնելու է երկրի նախագահի հաստամանը: Համաձայնության դեպքում, նախագահը ԿԸՀ նախագահության եւ անդամության թեկնածուներին առաջադրելու է խորհրդարանի հաստատմանը, որից հետո, գործընթացը կտեղափոխվի օրենսդիր մարմին: Հիշեցնենք, որ համաձայն նոր Ընտրական օրենսգրքի, ԿԸՀ նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից 2 տարի ժամկետով, ձայների 2/3-ով: Սա նշանակում է, որ խորհրդարանական մեծամասնությանն անհրաժեշտ են նաեւ ընդդիմության ձայները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր նախագահին հաստատելու համար: Եթե օրենսդիր մարմնում անհրաժեշտ 100 ձայնը երկու անգամ չհավաքվի, պատգամավորները կփորձեն նախագահ ընտրել 3/5 կամ 90 ձայնով: Եթե խորհրդարանական մեծամասնության եւ ընդդիմության միջեւ համաձայնություն ձեռք չբերվի, ապա խորհրդարանն ի վերջո ԿԸՀ նախագահի կհաստատի 76 ձայնով, ընդամենը վեց ամիս ժամկետով:
Դպրոցից դուրս մնացած դեռահասների թիվը նվազել է 34 տոկոսով

Վերջին տարիներին առանձնակի մտահոգիչ էր դպրոցից դուրս մնացած անչափահասների թվաքանակը։ Հաշվի առնելով հարցի կարեւորությունը, գերատեսչությունը մշակեց միջոցառումների կոնկրետ ծրագիր։ Արդյունքում, Վրաստանի կրթության նախարարության տարածած տեղեկատվության համաձան, ներկա դրությամբ դպրոցից դուրս մնացած դեռահասների թիվը 34 տոկոսով նվազել է:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, կրթության եւ գիտության նախարարությունը, սերտ համագործակցելով տարբեր գերատեսչությունների հետ, շարունակում է ակտիվ աշխատել դպրոցից դուրս մնացած դեռահասներին նույնականացնելու եւ նրանց կրթական համակարգում ընդգրկելու ուղղությամբ: Ըստ նախարարության վերջին տվյալների, շահառուների հետ սոցիալական աշխատողների ինտենսիվ աշխատանքի, տարբեր գերատեսչությունների տվյալների շտեմարանների համեմատության եւ անհամապատասխանությունների վերացման արդյունքում, ինչպես նաեւ առաջին դասարանցիների գրանցման I եւ II փուլերի տվյալները հաշվի առնելով, դպրոցից դուրս մնացած անձանց թիվը նվազել է՝ հասնելով 6885-ի: «Կարեւոր է, որ ավելի քան 1000 երեխա արդեն գրանցվել է եւ սեպտեմբերից կմիանա ուսումնական գործընթացին: Բացի այդ, տվյալների զգալի կրճատումը պայմանավորված էր օտարերկրացիների գրանցման, ուր կապված խնդիրների կարգավորմամբ, ինչպես նաեւ արտասահմանում ծնված երեխաների նույնականացմամբ, որոնք Վրաստանի քաղաքացի են: Առաջին դասարանցու գրանցման III (համընդհանուր) եւ IV փուլերում ստացված տվյալների վերլուծության հիման վրա ակնկալվում է, որ տվյալներն էլ ավելի կկրճատվեն եւ կմոտենան նվազագույնին: Բացի այդ, ներկայիս պատկերը կփոխվի սոցիալական աշխատողների ինտենսիվ աշխատանքի արդյունքում, որոնց նպատակն է դեռահասներին ներգրավել կրթության ոլորտ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Վրաստան» թերթը 100 տարեկան է 
ՊԱՏՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
«Թբիլիսելեբի» ամսագիրը մեկդարյա հոբելյանի առիթով շնորհավորում է Վրաստանի հայալեզու «Վրաստան» թերթի աշխատակազմին: Այսօր աշխարհում հնարավոր չէ գտնել մի երկիր, որտեղ ազգային փոքամասնության թերթը կատարեր նման նշանակալի հասարակական դեր, ինչպես «Վրաստանը» Վրաստանում:

Սկսած 1920 թվականից թերթը ստանձնել է նշանակալի գործառույթ, ինչը ենթադրում է ազգությամբ հայ բնակչությանը երկրի օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովում, ինտելեկտուալ զարգացում եւ կենցաղա- յին տարբեր բնույթի հիմնախնդիրների կարգավորում: Պետք է նշել, որ «Վրաստանը» միջնորդի դեր է կատարում պետության եւ ազգությամբ հայ բնակչության միջեւ, ինչն արժանապատվորեն իրականացվում է մեկդարյա ժամանակահատվածում: Թերթը նշանակալի դեր է կատարում նաեւ հասարակական եւ քաղաքական կյանքում մեր երկրի հայ բնաչության ինտեգրման ակտիվացման գործում։ Մեր ամսագիրը «Վրաստանից» փոքր է 80 տարով։ Շատ կուզեինք մենք էլ 100-ամյակ տոնել ու երբ գար այդ օրը, 180-ամյա «Վրաստանը» շնորհավորանքի իր խոսքն ուղղեր մեզ՝ «Թբիլիսելեբիներին»։ Շնորհավորում ենք հոբելյանդ, «Վրաստան», եւ մաղթում կրկնակի հաջողություններ եւ, ինչ խոսք, վրացական մամուլի պատմության կերտման մեջ մեծ ավանդի ու նվիրվածության եւս 100 տարի:
ԶԱԶԱ ԱԽՈԲԱՁԵ «Թբիլիսելեբի» ամսագրի գլխավոր խմբագիր

Այս և այլ նորություններին կարող եք ծանոթանալ «Վրաստան» թերթի հուլիսի 3-ի համարում