Վրաստանցիները Google-ում ամենաշատը որոնել են translation (թարգմանություն) բառը

Լուսանկարը՝ BPN-ի

Google Trends-ի տվյալներով, Վրաստանում վերջին 12 ամիսների ընթացքում Google-ում ամենահաճախը որոնվել է translation (թարգմանություն) բառը:

Ի դեպ, Google Trends-ը վերլուծում է հարթակում ամենաշատ որոնված հարցերը՝ ըստ տարբեր տարածաշրջանների ու լեզուների:

Ըստ տվյալների՝ հաջորդ ամենաշատ որոնված բառը google-ն է, հետո՝ weather-ը, Facebook-ը, Crocobet-ը, Youtube-ը, Translate google-ը, Погода-ն, Adjarabet-ը, Crystalbet-ը:

Ավելացել են նաև հետևյալ բառերի որոնումները՝ adjaranet to, trendyol turkey, курс доллара к рублю, 7 დღის ამინდი, Trendyol:

Այս տարի ամենահաճախ փնտրվող թեմաներն էին.

  1. Weather (եղանակ),
  2. Translation (թարգմանություն),
  3. .ge (Վրաստանի դոմենն է),
  4. Google Translate (Գուգլ ընկերության թարգմանության ծրագիրը)
  5. Facebook (սոցիալական ցանց)
  6. Tbilisi (Թբիլիսի)
  7. Google (Գուգլ)
  8. Youtube (Յութուբ, տեսադարան)
  9. Georgia (Վրաստան)
  10. Georgian (վրացական)

Ի դեպ, նորությունների առումով այս տարի վրացիներն ամենաշատը որոնել են պատերազմի, Ուկրաինայի և ուկրաինացիների, Եվրամիության, Միացյալ Թագավորության, Վլադիմիր Զելենսկու, Twitter-ի, բիթքոինի և դերասանների մասին։