Վրաստանը բանտարկյալների թվով չորրորդ տեղում է

Եվրոպայի խորհրդի «Բանտերն ու բանտարկյալները Եվրոպայում» տարեկան զեկույցում նշված է, որ 100 հազար բնակչի հաշվով Վրաստանը բանտարկյալների թվով Եվրոպայում զբաղեցնում է 4-րդ տեղը։

Ըստ փաստաթղթի` Եվրոպայում ազատազրկման ցուցանիշները դեռևս խիստ անհամաչափ են, ինչն արտացոլում է տարածաշրջանների միջև առկա տարբեր իրավական ավանդույթներն ու հանցավորության դեմ պայքարի մոտեցումները: Բանտարկյալների ամենաբարձր համակենտրոնացումը կրկին ֆիքսվում է Արևելյան Եվրոպայում և Կովկասում, որտեղ նախապատվությունը տալիս են պատժի կրմանը բանտերում։ Տարածաշրջանում առաջատարը Թուրքիան է, որտեղ յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում 458 բանտարկյալ, չնչին տարբերությամբ նրան հաջորդում են Ադրբեջանը (271), Մոլդովան (245) և Վրաստանը (232)։

Զեկույցն արտացոլում է հունվարի 31-ի դրությամբ առկա իրավիճակը, որի համաձայն՝ երկրում ընդհանուր առմամբ կա 8592 բանտարկյալ։

Ուշագրավ է, որ նախորդ տարվա համեմատ բանտարկյալների թվով երկրի դիրքը բարելավվել է։ Մասնավորապես, անցյալ տարվա տվյալներով՝ Վրաստանը Եվրոպայի խորհրդի 46 երկրների շարքում երկրորդ տեղում էր բանտարկյալների թվով։ Ցուցակը գլխավորում էր Թուրքիան՝ 408 բանտարկյալով, իսկ Վրաստանը երկրորդ տեղում էր՝ 236 բանտարկյալով։