Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 13,9 տոկոս

Վրաստանում հունվարին նախորդ ամսվա համեմատ գնաճը կազմել է 1,1 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 13,9 տոկոս։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից (Geostat)։

Ըստ տվյալների` հիմնական գնաճը 2022 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 5,6 տոկոս:

Գներն աճել են հետևյալ ենթախմբերում. 

  • բանջարեղեն (8,4 տոկոս), 
  • մրգեր և խաղող (7,4 տոկոս), 
  • հանքային և աղբյուրի ջուր, զովացուցիչ ըմպելիքներ և բնական հյութեր (4,1 տոկոս),
  • կաթ, պանիր և ձու (3,2 տոկոս), 
  • սուրճ, թեյ և կակաո (1,4 տոկոս), 
  • ձուկ (1,2 տոկոս), 
  • միս և մսամթերք (1,1 տոկոս)։ 

Ջուր, էլեկտրաէներգիա, գազ խմբում արձանագրվել է գների 2.9 տոկոս աճ, որն արտացոլվել է ամսական 0.24 տոկոսային կետ գնաճով։ 

Հագուստ և կոշիկ խմբում գրանցվել է գների 3,8 տոկոս անկում՝ արտացոլելով ամսական -0,14 տոկոսային կետի գնաճը: Գները նվազել են ինչպես կոշիկի (-3,7 տոկոս), այնպես էլ հագուստի (-3,7 տոկոս) ենթախմբերի համար։