Վրաստանը բնակչության ամբողջական պատվաստումը, հնարավոր է, չհասցնի մինչև 2022 թվականի ավարտը. The Economist

Բրիտանական The Economist հրատարակության վերլուծական ծառայությունը հրապարակել է նախահաշիվ, համաձայն որի Վրաստանը COVID-19 պատվաստանյութով բնակչության ամբողջական պատվաստումը, հավանաբար, չի հասցնի մինչև 2022 թվականի ավարտը:

2021-ի հունվարի վերջի տվյալների հիման վրա կատարված գնահատման մեջ The Economist-ը նշում է, որ ցածր եկամուտ ունեցող երկրներում պատվաստումները շատ ավելի դանդաղ կլինեն, քան բարձր եկամուտ ունեցող երկրներում:

Կազմակերպության տվյալներով՝ Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում լայնամասշտաբ պատվաստումների գործընթացը չի ավարտվի մինչև 2022-ի երկրորդ կեսը, մինչդեռ Ուկրաինայում պատվաստումների գործընթացի ավարտը կանխատեսվում է 2023 թվականին:

Ըստ այս կանխատեսման՝ զարգացող երկրների տնտեսական վերականգնումը շատ ավելի դանդաղ կլինի, քան կանխատեսվել էր: