Վրաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները ՌԴ-ի հետ. Գավրիլով

Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը «լուրջ ազդակ» է համարում Վրաստանի նախագահի հայտարարությունը: Նշենք, որ նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Եվրախորհրդի հովանու տակ կայանալիք միջոցառմանը Վրաստանը պատրաստ է ընդունել ՌԴ պատվիրակությանը` բռնազավթած տարածքների մասին օրենքը շրջանցելով:

Գավրիլովը, որի` Վրաստան այցին հաջորդեցին զանգվածային ցույցեր, հայտարարում է, որ ռուս պատգամավորները պատրաստ են այցելել Վրաստան, եթե Զուրաբիշվիլիի խոստումն իրականություն լինի:

«Ինչպես երևում է` Վրաստանը պատրաստ է ակտիվ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու բոլոր ուղղություններով` դիվանագիտական հարաբերությունները ներառյալ: Սա կարևոր է, հատկապես ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հոբելյանի ֆոնին: Վրաստանը բազմազգ էր. ռուսներ, հայեր,  քրդեր, աբխազներ… հույս ունենք, որ Վրաստանը նորից կդառնա բազմազգ հանրապետություն»,- հայտարարել է Գավրիլովը: