Վրաստանը Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գույադոյին ճանաչել է որպես երկրի նախագահ

Վրաստանը Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գույադոյին ճանաչել է որպես երկրի նախագահ:

«Վենեսուելայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների ճանաչման համար, Վրաստանը որպես երկրի անցումային նախագահ է ճանաչում Խուան Գույադոյին: Վրաստանը ողջունում է մեր գործընկերների հայտարարությունները և աջակցում Վենեսուելայում ժողովրդին և իրենց պայքարին՝ հանուն ժողովրդավարության և ազատության»,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գույադոյին ճանաչել է որպես երկրի անցումային նախագահ: