Վրաստանը վերականգնվող էներգետիկայի ոլորտում 200 մլն դոլար ներդրում կանի

Վրաստանի կառավարությունը այսօր հաստատել է վերականգնվող էներգիայի արտադրության ոլորտում 200 մլն դոլար ընդհանուր արժողությամբ մի քանի նախագծեր։ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ արևային, հողմային և հիդրոէներգետիկ նախագծերի դրվածքային հզորությունը 150 ՄՎտ է։

Էներգետիկ նախագծերը ներկայացրել է էկոնոմիկայի փոխնախարար Ռոմեո Միկաուտաձեն։

«Արևային, հողմային և հիդրոէներգետիկ նախագծեր կիրականացվեն Գորիում, Քսանիում և Ասպինձայում։ Դրանց ներդրումային արժեքը կկազմի 200 մլն դոլար։ Դա կլինի և՛ տեղական, և՛ օտարերկրյա ներդրում։ Այս նախագծերը կնվազեցնեն մեր կախվածությունը հարևան երկրներից», — ասել է Միկաուտաձեն։