Վրաստանը վրացիներով, առանց Իվանիշվիլիի. Սաակաշվիլի

«Վրաստանը վրացիներով, առանց Իվանիշվիլիի», — Իտալիայի Բարի քաղաքում ապրող վրացիների հետ տեսակապի ընթացքում նման հայտարարություն է արել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

«Կապ եմ հաստատել և մեկ ժամ զրուցել Իտալիայի Բարի քաղաքում գտնվող մեր գեղեցիկ կանանց հետ: Իվանիշվիլիի ծրագիրը հետևյալն է՝ «Վրաստանը առանց վրացիների», իսկ մեր խնդիրը՝ «Վրաստանը վրացիներով, այսինքն՝ առանց Իվանիշվիլիի»: Երկրի թշնամի կառավարությունը, որն ամբողջ ուժը գործադրում է քաղաքացիներին օտար երկրներ քշելու համար, այդ նպատակով անգամ բանակցում այլ կառավարությունների հետ, որպեսզի որևէ կերպ աշխատանք ապահովեն վրացիների համար, պարզ է, որ նրանք նույնիսկ Վրաստանի կողմը նայել չեն ցանկանա: Հենց այն պահին, երբ կհեռացնենք Իվանիշվիլիին, կառաջարկենք վրացիներին վերադառնալ արժանի պայմաններին»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Սաակաշվիլին՝ հավաստիացնելով, որ իր ղեկավարման տարիներին ավելի շատ վրացի էր վերադառնում Վրաստան, քան գնում, իսկ Իվանիշվիլիի ժամանակ մեկ միլիոն մարդ է լքել հայրենիքը: