Վրաստանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին մեկնել է Թուրքիայի Հանրապետություն, որտեղ ԱԳ նախարարների մակարդակում կմասնակցի Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ ձևաչափով հանդիպմանը:

Վրաստանի ԱԳ նախարարության տվյալներով Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում: Հանդիպմանը կմասնակցեն Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդիարովը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Եռակողմ ձևաչափով հանդիպման շրջանակներում կողմերը կստորագրեն համատեղ հռչակագիր, ինչպես նաև կանցկացվի համատեղ մամուլի ասուլիս: