Շաբաթավերջին Թբիլիսիում կանցկացվի ծաղիկների և դեկորատիվ բույսերի փառատոն

Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ մայիսի 19 և 20-ին, Թբիլիսիի Մթածմինդա այգում կանցկացվի ծաղիկների և դեկորատիվ բույսերի փառատոն։

11:00-20:00 ընկած հատվածում այգում ներկայացված կլինեն ծաղկի խանութները, կազմակերպություններ և անհատ այգեգործներ։

Բացի այդ, փառատոնի կազմակերպիչները պատրաստել են նաև զվարճալի ծրագիր և փառատոնի բացման օրը՝ մայիսի 19-ին 11:00-14:00 հրավիրված դիջեյներ կլինեն։ Ժամը 14:00-16:00 մասնակիցները կկարողանան շահել տարբեր մրցանակներ, իսկ 16:00-18:00 ելույթ կունենա Գիա Պեյկրիշվիլիի բենդը։

 

Թողնել պատասխան