Վրաստանի ընդդիմադիր ադրբեջանցի գործիչը՝ «գորշ գայլերի» նշանով

Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության Մառնեուլիի շտաբի նախագահ Ահմեդ Իմամկուլիևն ապրիլի 24-ին լուսանկար է հրապարակել՝ ձեռքով ցույց տալով «Գորշ գայլերի» նշանը՝ կից «Բարև ընկերներ: Նրանց համար, ովքեր իրենց անհարմար են զգում» գրառմամբ:

Նշենք, որ էթնիկ ադրբեջանցի Իմամկուլիևի ձեռքի ժեստը խորհրդանշում է մի շարք եվրոպական երկրներում արգելված «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման նշանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Ուրուգվայում ծաղրել է ակցիա իրականացնող հայերին՝ ցույց տալով ահաբեկչական համարվող խմբավորման ժեստը։

Հատկանշական է, որ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանցիսկո Բուստիլյոն դատապարտել է Մոնտեվիդեոյում Չավուշօղլուի՝ հայերին ուղղված ազգայնական ժեստը․

«Մերժում և դատապարտում եմ ցանկացած վիրավորական վարքագիծ կամ ժեստ, որը ենթադրում է ֆիզիկական կամ բարոյական բռնություն»: