Վրաստանի և Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականներ` ոչ-ոքի

Վրաստանի և Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։

Խվիչա Կվարացխելիան բացեց խաղի հաշիվը, իսկ ավելի ուշ դարձավ դուբլի հեղինակ։
Խաղը տեղի ունեցավ Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում։

Խաղից առաջ ֆուտբոլիստներն ու երկրպագուները մեկ րոպե լռությամբ հարգեցին Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հիշատակը։

Խաղի մեկնարկից առաջ նաև Խվիչա Կվարացխելիային շնորհվեց 2025 թվականի լավագույն վրացի ֆուտբոլիստի մրցանակը։