Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կապիտանը կլինի Խվիչա Կվարացխելիան

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կապիտանի պարտականությունը կստանձնի Խվիչա Կվարացխելիան, իսկ փոխավագը կլինի Օթար Կիտեիշվիլին:

Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականի կապիտան, 38-ամյա Գուրամ Կաշիան երեկ հայտարարեց, որ 2026 թվականի հունիսին կավարտի կարիերան ազգային թիմում. նա վերջին անգամ հավաքականին դաշտ դուրս կբերի Ռումինիայի հետ ընկերական խաղում:

Գուրամ Կաշիան ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր է: 17 տարվա ընթացքում կենտրոնական պաշտպանը հավաքականի համազգեստով դաշտ է դուրս եկել 128 անգամ: Ռումինիայի հետ վերջին խաղը նրա համար կլինի 129-րդը։

Կապիտան Գուրամ Կաշիան ավարտում է կարիերան ազգային հավաքականում