«Վրաստանի հայ համայնք»-ի անունով կեղծ ինստագրամյան էջ է բացվել

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության (ՀԿ) անունով «Ինստագրամ» սոցիալական ցանցում կեղծ էջ է բացվել, գրում է ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանը:

Ըստ Միրզոյանի՝ էջն ստեղծվել է 2023 թվականի հունիս ամսին և փորձում է ներկայանալ իրական «Վրաստանի հայ համայնք»-ի անունով: Միրզոյանը կոչ է անում արգելափակել կեղծ էջը:

«Կխնդրեմ բոլոր նրանց, ովքեր օգտվում են ինստագրամից, արգելափակել (րեփորթ) այս էջը»,- գրել է ՀԿ-ի նախագահն ու կոչ արել՝ միանալ «Վրաստանի հայ համայնք»-ի իրական ինստագրամյան էջին՝ այստեղ:

Կեղծ էջում հասանելի են բազմաբովանդակ հրապարակումներ՝ լուսանկարների ու տեսահոլովակների տեսքով, որոնք արված են տարբեր վայրերում ու տարբեր ժամանակներում, և իմաստային որևէ կապ միմյանց հետ չունեն:

Հրապարակումները նաև պրովոկացիա են պարունակում. այս տեսակ հրապարակներում ասվում է, թե Ջավախքը Հաստաստանի մաս է: Այս ամենին զուգահեռ տարածում են տարատեսակ իրադարձությունների լուսանկարներ և տեսահոլովակներ, որոնք տեղի են ունենում Հայաստանում և Վրաստանում:

Այս պահին դրույթամբ էջում հասանելի է 24 հրապարակում, այն ունի 210 հետևորդ, ևս 2 612-ը հետևում է կեղծ էջին: Կեղծ էջի հղումը՝ այստեղ: