Ռուսաստանը շարունակում է սողացող օկուպացիան. ԱՄՆ դեսպանատուն

Վրաստանում Ամերիկայի դեսպանատունն անդրադարձել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 15-րդ տարելիցին, պատերազմին առնչվող տեսանյութ հրապարակել։

Ըստ ԱՄՆ դեսպանատան՝ Ռուսաստանը շարունակում է սողացող օկուպացիան՝ բաժանարար գծեր առաջացնելով քաղաքացիների միջև:

«Վրաստան Ռուսաստանի ներխուժման 15-րդ տարելիցն այսօր կրկնակի ծանր է: Մենք հարգելու ենք զոհվածների հիշատակը և հիշելու ենք այն հերոսներին, որոնց անունները ուժ են հաղորդում վրաց ժողովրդին։

Միացյալ Նահանգների դրոշն այսօր խոնարհվել է՝ ի նշան Շովիի ողբերգության զոհերի հիշատակի»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Այսօր լրանում է ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 15-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ:

Օգոստոսյան պատերազմից 15 տարի է անցել