Վրաստանի նախագահը շնորհավորել է Կախա Կալաձեին՝ ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդունել է մայրաքաղաքի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեին և շնորհավորել նրան քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է նախագահի աշխատակազմը:

Ըստ հաղորդագրության՝ Օրբելիանիի պալատում կայացած հանդիպման ժամանակ, Զուրաբիշվիլին ասել է, թե Կախա Կալաձեի ընտրարշավն առանձնացել է այն փաստով, որ չի օգտագործվել ատելության խոսք և  հռետորաբանություն։ Հանդիպման ընթացքում նախագահը կարևորել է մայրաքաղաքի խնդիրներին օպերատիվ ու արդյունավետ լուծումներ տալու միջոցառումները:

Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր