Մահվան 62 դեպք. նոյեմբերի 5-ի տվյալները

Նոյեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 340 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 743 511-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 631 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 681 919 մարդ։

Վարակից մահացել է ևս 62 մարդ, ընդհանուր՝ 10 300:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 9.66%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.45%, վերջին 7 օրվանը՝ 9.99%: