Վրաստանի պետական ​​սահմանն ամենահաճախ հատողները ՌԴ քաղաքացիներն են

Այս տարվա առաջին կիսամյակում Վրաստանի պետական ​​սահմանն ամենահաճախը հատել են ՌԴ քաղաքացիները։ Սա են վկայում Վրաստանի ՆԳՆ վիճակագրական տվյալները։

Գործակալության տվյալներով՝ առաջին եռամսյակում Ռուսաստանի քաղաքացիները Վրաստան են այցելել գրեթե 300 հազար անգամ, իսկ երկրորդ եռամսյակում՝ ավելի քան 443 հազար անգամ։

Վրաստանը լքած ռուսների թիվն առաջին եռամսյակում գերազանցել է 320 հազարը, երկրորդում՝ 427 հազարը։

2023 թվականի միայն վեց ամսում Վրաստանի սահմանը հատել է 741 հազար 909 ՌԴ քաղաքացի, հեռացել՝ 747 հազար 679 քաղաքացի։