Վրաստանի վարչապետը մեկնել է Բեռլին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր պաշտոնական այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։

Կառավարության վարչակազմից հայտնել են, որ այցի շրջանակներում Ղարիբաշվիլին կանցկացնի բարձր մակարդակի հանդիպումներ։

Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։