Հնարավոր է` Վրաստանում արգելվի հին մեքենաների ներմուծումը

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության մթնոլորտային օդի ստորաբաժանման ղեկավար Նոե Մեգրելիշվիլիի խոսքով, հնարավոր է` երկրում արգելվի հին մեքենաների ներմուծումը։

Մեգրելիշվիլին նշել է, որ խոսքը Եվրո 5-ից ցածր ստանդարտի մեքենաների ներմուծման սահմանափակման մասին է, ինչն իր հերթին կազդի մինչև 2013 թվականը արտադրված մեքենաների վրա։

Ըստ Մեգրելիշվիլիի, այս ուղղությամբ աշխատանքները սկսվել են, և կիրարկման մեխանիզմի մշակումից հետո համապատասխան օրենսդրական փոփոխությունները կներկայացվեն խորհրդարանի հաստատմանը։

«Անպայման պետք է ներմուծենք տրանսպորտային միջոցների արտանետումների ստանդարտը, այսինքն՝ սահմանափակենք հին ու կեղտոտ մեքենաների ներկրումը երկիր։ Առանց դրա դժվար կլինի արագացնել մթնոլորտային օդի որակի բարելավման գործընթացը։ Աշխատանքներն այս ուղղությամբ սկսվել են»,- ասել է Մեգրելիշվիլին։