Վրաստանի վարչապետը նոր խորհրդական ունի

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի տնտեսական հարցերով խորհրդական է նշանակվել Բեքա Լիլուաշվիլին: Տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Լիլուաշվիլին մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է ինչպես մասնավոր բիզնես հատվածում, այնպես էլ պետական գերատեսչություններում:

Վերջին ամիսներին Լիլուաշվիլին զբաղեցնում էր ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի փոխտնօրենի, ինչպես նաև նույն նախարարությունում վերլուծությունների և բարեփոխումների ղեկավարի պաշտոնը: