Վրաստանում 1 օրում կորոնավիրուսից 44 մարդ է մահացել

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 236 նոր դեպք:  

Նախօրեին կատարվել է 23 439 թեստ, որից  12 524-ը՝ հակամարմինների, 10 915-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 146 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 403 762 մարդ:

Վարակից մահացել է ևս 44 մարդ, ընդհանուր՝ 6 128:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 9.54%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 8.74%, վերջին 7 օրվանը՝ 9.75%։