Վրաստանում 12 000 աշակերտ դադարեցրել է ուսումը

Վրաստանի ողջ տարածքում 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հաստատություններում ուսումը դադարեցրել է ավելի քան 12 հազար աշակերտ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը՝ ընդգծելով, որ հիշյալ թվից 59 տոկոսը տղա է:

Ծառայության տվյալներով այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2 տոկոսով պակաս է:

Geostat-ի հայտարարությամբ, ուսումը դադարեցրած աշակերտները դպրոցը լքել են 10-12-րդ դասարաններում: Ամենաշատ դեպքերը գրանցվել են 10-րդ դասարանցիների դեպքում: 

Նույն տվյալների համաձայն՝ Վրաստանում 2018-19 ուսումնական տարվա ընթացքում գործել է 2 313 ընդհանուր կրթության հաստատություն՝ դպրոց, այստեղից 2 086-ը հանրային է, 227-ը՝ մասնավոր: Աշակերտների 48 տոկոսն աղջիկ է, 52-ը՝ տղա: Դպրոց հաճախելիության ցուցանիշով (35%) մայրաքաղաք Թբիլիսին է առաջատար: