Վրաստանում եղանակը կբարելավվի

Դեկտեմբերի 2-ին արևելյան Վրաստանի մեծ մասում և արևելյան Վրաստանի որոշ հատվածներում տեղումներ կարձանագրվեն անձրևի, բարձր լեռնային հատվածում՝ ձյան տեսքով: Երկրի որոշ շրջաններում նաև ուժգին քամի է սպասվում:

Օդերևութաբանները կանխատեսում են, որ եղանակը կբարելավվի դեկտեմբերի 3-ից: Այս մասին տեղեկացնում է :

«Դեկտեմբերի 4-5-ը սպասվում է անձրևոտ ու քամոտ եղանակ: Բարձր լեռնային հատվածներում ձյուն կտեղա: Օդի ջերմաստիճանը կտատանվի 6-11 աստիճանի սահմաններում»,- նշված է Շրջակա միջավայրի ազգային ծառայության տարածած հայտարարությունում: