Վրաստանում 2022-ի առաջին կեսին գրանցվել է 11 հազարից ավելի ամուսնություն

He put the wedding ring on her finger

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում երկրում գրանցվել է 11 հազար 376 ամուսնություն։

Ըստ Geostat-ի՝ նույն ժամանակահատվածում ամուսնալուծվել է 6 հազար 629 զույգ։

Նշենք, որ 2021 թվականին Վրաստանում ամուսնացել է 23 հազար 155 զույգ, ամուսնալուծվել՝ 10 հազար 654 զույգ։