Վրաստանում դիմակը պարտադիր կլինի մինչև աշուն

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն վստահ է` եթե հիմա երկրում բոլոր սահմանակումները հանվեն, օրական 5000+ ցուցանիշը կվերադառնա։

Ըստ Իմնաձեի` բաց ու փակ հանրային վայրերում դիմակ կրելու պահանջը մինչև ամառը ներառյալ ուժի մեջ կմնա, քանի որ պանդեմիան ոչ մի տեղ չի գնացել ու այդքան արագ չի գնա։

Տրանսպորտի վերագործարկումն ու այլ մեղմացումներ, ըստ մանսագետի, կախված են համաճարակային իրավիճակից։

Հիշեցնենք` կառավարությունը խոստանում է փետրվարի մեկից մի շարք արգելքներ վերացնել։

Իմնաձեն ասում է` երրորդ ալիքը ոչ այլ ինչ է, քան  վարակի թվի աճ` օրական մինչև 5000, ինչին հետևելու է մահացության աճը։

Ավելի վաղ սահմանափակումները խստացնելու խորհրդով կառավարությանը դիմել էր Իմաձեի  գործընկերը` Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։