Վրաստանում եղանակը կբարելավվի

Վրաստանում մինչև հունվարի 28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս տեղեկությունը տարածել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Նրանց տվյալներով՝ մինչև հունվարի 25-ը Զեմո Իմերեթիում և Գորի-Սուրամի ճանապարհահատվածում կփչի արևելյան ուժեղ քամի։ Արեւմտյան Վրաստանի հարթավայրերում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +11, +16, իսկ Արևելյան Վրաստանի հարթավայրերում` +4, +9 աստիճան տաքություն։

Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -1, -3, ցերեկը՝ +6, +8 աստիճանի սահմաններում։