Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում մարտի 22-ին երկրաշարժ է եղել:

Սեյսմիկ վերահսկողության ազգային կենտրոնի տվյալներով՝  11:31:55-ին ստորգետնյա ցնցումներ են զգացվել: Հզորությունը՝ 3.3 մագնիտուդ, 8 կմ խորությամբ:

Էպիկենտրոնը եղել է Ծկալտուբոյից  դեպի հյուսիս՝ Կումիսթավի գյուղի տարածքում: