Վրաստանում hամաճարակաբանական իրավիճակը վատանում է. Գամկղրելիձե

Վերջին մեկ ամսվա ընթացքում համաճարակաբանական իրավիճակի կայուն բարելավումից հետո, վերջին երեք օրերի ընթացքում նկատվում է իրադրության վատթարացում: Այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:

«Շատ ուշագրավ է այն փաստը, որ մենք կամաց-կամաց սկսում ենք տեսնել դեպքերի աճ: Հետեւաբար, միայն զանգվածային պատվաստումը կդադարեցնի այս գործընթացը»,-ասել է վարակաբանը:

Հիշեցնենք, որ վերջին երեք օրերի ընթացքում Վրաստանում օրական գրանցվում է կորոնավիրուսով վարակման ավելի քան 2000 դեպք: