Վրաստանում Կորոնավիրուսի թվերը նվազում են

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի 538 դեպք է գրանցվել։ 

Ինտենսիվ թեստավորման շրջանակում 4 769 թեստ է արվել։

Պանդեմիայի ողջ ընթացքում երկրում վարակվածների ընդհանուր թիվը  222 143 է։ Վերջին մեկ օրում ապաքինվել է 2 766 մարդ,  ընդհանուր` 206 313։ Կորոնավիրուսը վերջին մեկ օրում ևս 41 մարդու մահվան պատճառ է դարձել։ Մահվան ելքերի ընդհանուր թիվը`  2 418։

538 նոր դեպքից 257-ը Թբիլիսիինն է։ Ամենաքիչ վարակվածները Քվեմո Սվանեթիում են` 2 հոգի։

Այս պահին երկրում 13 386 ակտիվ դեպք կա։ Հիվանդանոցներում բուժվում է  5 624 մարդ։