Վթարի հետևանքով 17-ամյա տղա է մահացել

Վրաստանի Գուրիայի մարզի Օզուրգեթիի մունիցիպալիտետում ավտոճանապարհային վթարի հետևանքով 17-ամյա տղա է մահացել:

Ըստ առկա տեղեկությունների՝ պատանին մոտոցիկլետով հարվածել է բետոնին։ Հիվանդանոց տեղափոխվելուց հետո նա մահացել է։

Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 276 հոդվածով` ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։