Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է բոյկոտել

Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է բոյկոտի ռեժիմը և կբոյկոտեն նաև դեկտեմբերի 19-20-ի արտահերթ նիստերը: Այս մասին հաղորդվել է բյուրոյի նիստում:

«Եվրոպական Վրաստան» և «Ազգային շարժում» խմբակցությունները դիմել են խորհրդարանին՝ չմասնակցելու արտահերթ նիստին:

Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալկվաձեն էլ իր թիմակիցներին հորդորել է «նախարարի ժամի» համար պատշաճ պատրաստվել:

«Վաղը մենք մի ամբողջ օր նվիրելու ենք «նախարարի ժամին»: Բոլոր երեք ոլորտները շատ կարևոր են: Հուսով եմ, որ նրանք հանդես կգան դրական օրակարգով և կպատասխանեն բոլոր հարցերին», — ասել է Թալկվաձեն:

Նշենք, որ վաղը պատգամավորները կլսեն Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Չխենկելիին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավային և առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեին: