ԵՄ անդամակցության առումով Վրաստանն առաջ է անցել եվրոպական երկրներից

Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասի խոսքով, ԵՄ անդամակցության առումով Վրաստանն առաջ է անցել եվրոպական երկրներից, ինչպիսիք են Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան և այլն:

Կոլասն այս մասին ասել է Չեխիայի դեսպանատանը հրավիրված մամուլի ասուլիսում:

«Սակայն անհրաժեշտ են որոշակի բարեփոխումներ, երկրի բոլոր ուժերը պետք է մոբիլիզացվեն այս ուղղությամբ», — ասել է Կոլասը:

Նշենք, որ Եվրոպական խորհուրդը հունիսի 23-ին Բրյուսելում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում որոշում է կայացրել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի թեկնածուի կարգավիճակի մասին։

Այս որոշմամբ Ուկրաինային և Մոլդովային կտրվի թեկնածու երկրի կարգավիճակ, Վրաստանին կտրվի եվրոպական հեռանկար և պայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

Կարդացեք նաև՝

ԵՄ թեկնածություն չստանալու հետևանքները Վրաստանի համար. քննարկում են փորձագետները