«Երազանքը» խայտառակ պատգամավորներ ունի. Էլիսաշվիլի

«Վրացական երազանք»-ի օրենսդիրները արժանի չեն այստեղ լինել, հատկապես Ռևազ Արվելաձեի նման օրենսդիրները ստիպված պետք է լինեն անցնել «ամոթի միջանցքով», — խորհրդարանի առջև անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասել է «Քաղաքացիական շարժման» առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին:

«Վրացական երազանքը» ունի խայտառակ պատգամավորներ, միլիոնատերեր են, ապրում են ճոխ կյանքով և չեն տեսնում երեխաների սովն ու աղքատությունը այս երկրում: Մենք պահանջում ենք համամասնական ընտրություններ, բողոքի ցույցը չի դադարի և չպետք է կանգ առնի, մինչև չստանանք այն, ինչ մեզ խոստացել էին», — ասել է Ալեկո Էլիսաշվիլին:

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանի մոտ այսօր, փետրվարի 5-ի առավոտյան վերսկսվել է ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների կողմից կազմակերպված բողոքի ցույցը:

Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի մեկնարկին զուգահեռ բողոքի ակցիա կանցկացնի՝ «ամոթի միջանցք» կազմակերպելով:

Նշենք նաև, որ նախօրեին հետաքննական լրագրությամբ զբաղվող ifact.ge գործակալությունը հրապարակել էր տվյալներ՝ «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Ռևազ Արվելաձեի կարողության մասին: