«Երազանքի» իշխանությունն ավարտվում է. Գոցիրիձե

«Վրաստանի խորհրդարանում իշխող «Վրացական երազանքի» լուծարման գործընթացն այնքան արագ է տեղի ունենում, որ բացառված չէ` այլ կազմով փոքրամասնություն ստեղծելու՝ Բիձինա Իվանիշվիլիի հանդեպ լոյալ ու «Կոբախիձեի և ընկերների» հանդեպ թշնաբար վերաբերմունքով»,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժում» խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն:

Ըստ Գոցիրիձեի՝ «Երազանքի» իշխանությունն ավարտվում է։ Գոցիրիձեն հայտարարել է նաև, որ խորհրդարանական փոքրամասնությունը պահպանելու նպատակով խորհրդակցություն են վարում մեկ այլ ընդդիմադիր կուսակցության` «Եվրոպական Վրաստանի» հետ:

Նշենք, որ «Վրացական երազանքից» ևս մեկ պատգամավորի հեռանալու դեպքում, «Եվրոպական Վրաստանը» կկորցնի խորհրդարանական փոքրամասնության կարգավիճակը: Դա տեղի չի ունենա, եթե «Եվրոպական Վրաստանի» և «Միացյալ ազգային շարժման» պատգամավորները միավորվեն մեկ խմբակցությունում: