Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 8

«Ալիք Մեդիա»-ն առանձնացրել և ներկայացնում է Մառնեուլիի հայաբնակ այն գյուղերի ցանկը, որտեղ ևս նախատեսվում է ճանապարհաշինական/վերականգնողական աշխատանքներ իրականացնել:

Դպրոցական շենքերի սանիտարահիգիենիկ իրավիճակն ուսումնասիրելու նպատակով «Ծնողներ հանուն կրթության» հասարակական կազմակերպությունն առցանց հարցում է անցկացրել ծնողների շրջանում, որին մասնակցել է 1030 մարդ՝ Թբիլիսիից, այլ քաղաքներից ու գյուղերից։

2023 թվականի երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանում կատարված ներդրումների ծավալը նվազել է 62,5 տոկոսով։

Թբիլիսիում կարվում է աշխարհում Եվրամիության ամենամեծ դրոշը, որը կբացվի դեկտեմբերի 9-ին նախատեսված երթին։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) արձագանքում է դեկտեմբերի 5-6-ը Ժնևում կայացած միջազգային բանակցությունների 59-րդ փուլին։

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիան նախատեսում է նոր կուսակցություն հիմնել։