Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 19

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանը վաճառել է 84 հազար 338 մլն դոլարի էլեկտրաէներգիա:

2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով տեղափոխված նավթի ծավալը կազմել է 21 մլն 688 հազար 400 տոննա, ինչը 10,8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Խուլոյի մունիցիպալիտետի Ղուրտա գյուղում ծառահատման ժամանակ 42 տարեկան տղամարդ է մահացել:

Վրաստանի Գորիի մունիցիպալիտետում, շփման գծի մոտ գտնվող Բերշուետի գյուղի մերձակայքում ռուսական ուժերի ներկայացուցիչները ձերբակալել են Վրաստանի ևս մեկ քաղաքացու:

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշակմաձեի հետ:

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը երկրի գլխավոր դատախազի ընտրության նոր ընթացակարգ է սահմանում։

Freedom House-ը համացանցի ազատության զեկույցում Վրաստանը ճանաչել է «ազատ երկիր»՝ գնահատելով 100 -ից 78 միավորով։

Մառնեուլի-Սադախլո ճանապարհի 28 կմ երկարությամբ հատվածի վերանորոգման աշխատանքներն ավարտման փուլում են։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդն ասել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Վրաստանի և Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությանը:

«Գրինսերվիս+» ընկերությունը, որի տնօրենն ու աշխատակիցները կալանավորված են Վակեի այգու շատրվանի ավազանում երեխայի հոսանքահարումից մահվան գործով, վերջին 4 տարվա ընթացքում 86 մլն լարիի պետական ​​մրցույթները է շահել։