Երեկվա օրը համառոտ. հուլիսի 27

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ 19:00-ին ակցիա է մեկնարկել ընդդեմ Ռուսաստանի Սոչի քաղաքից այսօր Բաթումիի նավահանգիստ նավարկած ռուսական զբոսաշրջային ASTORIA GRANDE նավի:

Armenian Airlines ավիաընկերությունը Երևանից Բաթումի և հակառակ ուղղությամբ ուղիղ կանոնավոր չվերթերը կմեկնարկի օգոստոսի 11-ից։

Վրաստանի խորհրդարանի Հազվագյուտ հիվանդությունների խնդիրը համակարգող խորհրդի անդամների խոսքով՝ ախոնդրոպլազիայով հիվանդ երեխաներից մի քանիսն աշնանը կսկսեն բուժվել անհրաժեշտ դեղամիջոցներով։

Մարտյան ցույցերի ժամանակ ձերբակալված Լազարե Գրիգորիադիսի գործով վերջնական դատավճռի հրապարակումը հետաձգվել է մինչև սեպտեմբեր։

Վրացի ծանրամարտիկ Մարիամ Մաիսուրաձեն նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Վրացի մարզիկը ոսկե մեդալներ է նվաճել պոկում և հրում վարժությունում:

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը թույլ չի տվել ռուսական UVT AERO ավիաընկերությանը չարտերային թռիչք իրականացնել, քանի որ, ըստ գործակալության պարզաբանման՝ նշված ավիաընկերությունը գտնվում է Եվրամիության սև ցուցակում։

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտնել է, որ ահաբեկչական հանցագործության հետաքննության շրջանակներում Վրաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել:

Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի սկզբից ի վեր, վերջին 17 ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնության 2 564 քաղաքացու շնորհվել է Վրաստանի քաղաքացիություն:

Վրաստանից չվերահսկվող Սոխումիի օդանավակայանը կհանձնվի ռուս ներդրողի։

Վրաստանում ԱՄՆ դեսպանատան պնդմամբ՝ վերջին օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ «Սաակաշվիլիի լոբբինգի» մասին ապատեղեկատվության խնդրով կապվել են վրացական կողմի հետ ինչպես Վրաստանում, այնպես էլ Վաշինգտոնում։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է երկու օրենքների փոփոխությունները, որոնցից մեկը կարգավորում է բժշկական ոլորտը, իսկ մյուսը՝ մտավոր իրավունքները։