Երեկվա օրը համառոտ. մարտի 30

Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին առաջին աշխատանքային հանդիպումն է ունեցել Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հետ և նրա հետ քննարկել է կրթական բոլոր մակարդակներում ընթացիկ ծրագրերը, ակնկալվելիք բարեփոխումները և ապագա պլանները։

«Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն այսօր այցելել է Քոբուլեթի, որտեղ անցկացվել է կուսակցության համաժողովը։

Tbilisi Open Air («Թբիլիսիի երկնքի տակ») տարածաշրջանային երաժշտական ​​փառատոնն այս տարի կրկին կանցկացվի Lisi Wonderland համերգասրահում (Լիսիի լճի տարածքում)՝ հունիսի 23-ին, 24-ին և 25-ին:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օրենսդիր մարմնում իր ելույթի ժամանակ չի անի «որոշ անհասկանալի հայտարարություններ»։

Wolt առաքման ծառայություններ մատուցող ընկերության առաքիչներից ոմանք արգելափակել են հավելվածը և շարունակում են բողոքել: 

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի խոսքով, ախոնդրոպլազիա հիվանդությամբ երեխաների ծնողների ներկայացուցիչներ կընդգրկվեն այս հիվանդության խնդրով զբաղվող միջգերատեսչական խմբում։

Liberty Bank-ի («Լիբերթի բանկ») կողմից Վրաստանի Ազգային բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ 2022 թվականի չորրորդ եռամսյակի դրությամբ, կենսաթոշակներով վերցված վարկ ունի 358 հազար հաճախորդ։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականին Վրաստանում մահացությունների թիվը 6 799-ով ավելի է ծնունդների թվից։ 2022 թվականին Վրաստանում նորածինների թիվը կազմել է 42 հազար 319, այդ թվում՝ 21 հազար 897 տղա և 20 հազար 422 աղջիկ. այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 7,9 տոկոսով: Տվյալների համաձայն, 2022 թվականին գրանցվել է 26 հազար 048 ամուսնություն, ինչը 12,5 տոկոսով ավելի է 2021 թվականի համապատասխան ցուցանիշից։