Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 22

ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ’Բրայենն անդրադարձել է այն փաստին, որ Վրաստանի Ազգային բանկը փոխել է իր մոտեցումը միջազգային պատժամիջոցների նկատմամբ:

8 ամսում Վրաստանը երկրի տարածքով բեռնատարների տարանցումից ստացել է 118 մլն 349 հազար լարի եկամուտ։

Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնության կառավարությունն արգելել է ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի արտահանումը. արգելքը տարածվում է նաև Վրաստանի վրա:

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտարարություն է տարածել ռուսական ROSSIYA AIRLINES ավիաընկերության մասին, որն ընդգրկված է ԵՄ պատժամիջոցների սև ցուցակում։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սեպտեմբերի 21-ին նախագահականում հանդիպել է Եվրամիության և Մեծ Բրիտանիայի դեսպանների, ինչպես նաև ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարի հետ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության զբոսաշրջության նախարար Ահմեդ Ալ Խատիբի հետ:

Ղարիբաշվիլին մասնակցել է ՄԱԿ-ի 78-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ նախագահի և առաջին տիկնոջ անունից տրված պաշտոնական ընդունելությանը։

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։