Երկու անձի մեղադրանք է առաջադրվել խոշոր չափի հարկերից խուսափելու համար

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Բիչիկո Պաիկիձեին և Թուրքիայի քաղաքացու՝ առանձնապես խոշոր չափի հարկերից խուսափելու համար։

Դատախազությունն օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան՝ երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությամբ։

Ըստ դատախազության հաղորդագրության` մեղադրյալները պատշաճ կերպով չեն հայտարարագրել իրենց եկամուտները, ինչի հետևանքով առնվազն 5 տարի շարունակ նրանք դիտավորյալ խուսափել են առանձնապես խոշոր չափի հարկ վճարելուց, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 670 հազար լարի, դրանով իսկ պետությանը պատճառելով խոշոր վնաս։

Դատախազության հաղորդմամբ` մեղադրյալներին հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով (առանձնապես խոշոր չափի հարկերից դիտավորյալ խուսափելը), որը որպես պատիժ նախատեսում է մինչև ութ տարի ազատազրկում։