Եվրամիության հանձնակատարը հանդիպել է Սաակաշվիլիին և Վաշաձեին

Հելսինկիում Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանի հանդիպումը:

Քննարկման թեման Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է եղել:

Հանդիպման մասին տեղեկատվությունը և լուսանկարները Twitter-ում տեղադրել է Հանը՝ նշելով, որ արդյունավետ հանդիպում է ունեցել Սաակաշվիլիի և Վաշաձեի հետ:

«Եվրամիության համար պարզ է, որ Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլը պետք է անցնի ազատ, արդար և թափանցիկ», — գրում է Եվրամիության հանձնակատարը: